Թուրքիայի Ադիյաման քաղաքի փրկարարները կարողացել են փլատակների տակից ողջ դուրս բերել չորսամյա աղջկան՝ Միրային։ Այս մասին երկուշաբթի Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն։
«Ադիյամանում երկրաշարժից հետո 178 ժամ անց չորսամյա Միրային փրկել են։ Նա ողջ է եւ առողջ»,- գրել է նա։