Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր՝ փետրվարի 13-ին, Հայաստանից Արցախ է տեղափոխվել 20 մարդ, Արցախից Հայաստան՝ 23 մարդ։ Այս ասաց Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։
«Այս մարդիկ եւս շրջափակման հետեւանքով բաժանվել էին իրենց ընտանիքներից եւ կարողացան վերամիավորվել»,- ասաց Մուսայելյանը։