Մադամ Տյուսոյի թանգարանի Վաշինգթոնյան բաժանմունքում հայտնվել է բրիտանական արքայազն Ուիլյամի և նրա կնոջ Քեյթ Միդլթոնի մոմե արձանները: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Միդլթոնի մոմե արձանի հագին երկար բաց մանուշակագույն հագուստ Alexander McQueen մոդայի տնից, որով նա հայտնվել է Բրիտանական կինոակադեմիայի միջոցառման ժամանակ 2011 թվականին,երբ դքսուհին առաջին անգամ ամուսնությունից հետո երևացել էր հանրությանը: Քեյթի վրա կարելի է նկատել նաև զարդեր, այդ թվում ամուսնական մատանին, իսկ արքայազնի ձեռքին երևում է ժամացույցը:
Բրիտնական թագավորական ընտանիքի մոմե արձանները ստեղծելու համար մասնագետները օգտագործել են շուրջ չորս ամիս: Ինչպես են Ուիլյամը և նրա կինը արձագանքել արձաններին դեռևս հայտնի չէ: