Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում մրցեց Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ։
Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
53-րդ րոպեին միակ գոլը խփեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քինգսլի Քոմանը, որը չնշեց գոլը, քանի որ ՊՍԺ-ի սան է։ Նրան գոլային փոխանցում կատարեց կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեւիսը։
Օրվա մյուս խաղում Իտալիայի չեմպիոն «Միլանն» ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
Արդեն 7-րդ րոպեին աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։
Այս թիմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն մարտի 8-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիայի)՝ 0:1 (տեսանյութ)
Քինգսլի Քոման, 53
Հեռացում՝ Բենժամեն Պավար («Բավարիա»), 90+2, երկրորդ դեղին քարտ
«Միլան» (Իտալիա) - «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 1:0 (տեսանյութ)