ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա։ Այս մասին տեղեկությունը հաստատեցին կառավարությունից:
Փաշինյանը մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 17-19-ը։
Հարցին, թե արդյոք հնարավոր է, որ Մյունխենում տեղի ունեռնա Փաշինյան-Ալիեւ հանդիպում, կառավարությունից պատասխանեցին. «Այս պահին նման տեղեկատվության չենք տիրապետում»:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հայտնել են, որ նույն համաժողովին է մասնակցելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, եւ հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջաբնի ղեկավարների հանդիպում տեղի ունենա:
Հիշեցնենք` Փաշինյանը 2020 թվականի փետրվարին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը և հանդիպում անցկացրել Ալիևի հետ։