Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկրաշարժից տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները, մարդասիրական օգնության ցուցաբերման հարցերը։ Եվս մեկ անգամ ցավակցություն հայտնելով երկրաշարժի մեծաթիվ զոհերի կապակցությամբ՝ Ջեյհուն Բայրամովը շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավորներին։ Նա նշել է, որ Ադրբեջանը, ինչպես միշտ, այս դժվար օրերին Թուրքիայի կողքին է եւ շարունակելու է իր աջակցությունը տարերային աղետի հետեւանքների վերացման հարցում։ Բայրամովը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կդիմանա նաեւ այս ծանր փորձությանը։