pastinfo.am –ի փոխանցմամբ` Հայաստանում եւ Ռուսաստանում դատվելու հարուստ փորձառություն ունեցող 55-ամյա Հովհաննես Նազարյանը միասին ուտել-խմելուց հետո կապկպել է խմած ընկերոջը ու «վաստակել» 7-րդ դատվածությունը: Ամբաստանյալ Հովհաննես Նազարյանը և տուժող Հրաչ Բաղդասարյանը գտնվել են ընկերական փոխհարաբերությունների մեջ, և տուժող Բաղդասարյանը հաճախ գիշերել է ամբաստանյալ Նազարյանի կողմից վարձակալած տանը։ 2012թ. հոկտեմբերի վերջին Բաղդասարյանը հերթական անգամ այցելել էր ընկերոջը, որտեղ այդ օրը գտնվել է նաև ամբաստանյալ Նազարյանի մյուս ընկերը՝ Ալբերտ Վիրաբյանը։ Երեք տղամարդ միասին խմել են մի քանի բաժակ օղի, որից հետո ամբաստանյալ Նազարյանը տուժող Բաղդասարյանից պահանջել է վերադարձնել պարտք մնացած գումարը, սակայն Բաղդասարյանը հայտնել է, որ գումար չունի և չի կարող տալ։ Արդեն ժամը 23։00-ի սահմաններում ամբաստանյալ Նազարյանի և տուժող Բաղդասարյանի միջեւ խոսակցությունը վերածվել է վեճի: Վերջինս հայհոյել է Նազարյանին, որի համար ամբաստանյալ Նազարյանը ձեռքով մի քանի անգամ հարվածել է Բաղդասարյանի դեմքին, իսկ վերջինս սեղանից վերցրել է պատառաքաղը և հարձակվել Նազարյանի վրա, սակայն ամբաստանյալ Նազարյանը հարձակումը կանխել է և Բաղդասարյանի ձեռքից վերցրել պատառաքաղը: Այդքանով վեճը չի ավարտվել. պատառաքաղով անհաջող հարձակումից հետո Բաղդասարյանը սեղանից արդեն վերցրել է դանակը և կրկին հարձակվել ամբաստանյալ Նազարյանի վրա։ Այս դեպքում նույնպես վերջինս կարողացել է կանխել հարձակումը և տուժող Բաղդասարյանի ձեռքից վերցրել նաեւ դանակը։ Դրանից հետո` Նազարյանն իր տաբատի գոտիով և «սկոճով» կապել է տուժող Բաղդասարյանի ձեռքերն ու ոտքերը և պահել իր տանը, ինչը դատարանը գնահատել է որպես Բաղդասարյանին ազատությունից ապօրինի զրկել։

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: