Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38044-ի, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը։
«Վերջին տվյալների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 38044-ի»,- հայտնել են գործակալությունից։
Փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշ նահանգում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ այն դարձել է ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։ Բնական աղետի հետևանքով ավերվել են մի քանի հազար տներ։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից լրջորեն տուժել է Սիրիան. այնտեղ զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը, գրեթե 2,5 հազարը վիրավորվել են։