Եղանակը Հայաստանում:
Սեպտեմբերի 16-ին հյուսիս-արևելյան շրջաններում կդիտվի ամպամածության ավելացում, այստեղ ժամանակ առ ժամանակ հնարավոր են անձրևներ, ամպրոպ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 20-22մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է մառախուղ:
Այլ շրջաններում, նաև Արարատյան դաշտում, հաստատված արևային, առանց տեղումների եղանակը կպահպանվի, երեկոյան դեմ կդիտվի ամպամածության ավելացում: Օդի ջերմաստիճանը կնվազի, առավել զգալի` հյուսիսային շրջաններում: Գեոմագնիսական դաշտը` կայուն:
Տաթևում կդիտվի ջերմ եղանակ, բարենպաստ է հանգիստը բնության գրկում անցկացնելու համար։ Արտակարգ Իրավիճակների նախարարությունն զգուշացնում է. հրդեհներից խուսափելու համար մեկնելուց առաջ համոզվեք, որ մարել եք խարույկները։
Եղանակը Երևանում:
Սեպտեմբերի 16-ին Երևանում օրվա մեծ մասը կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է ամպամածության ավելացում, քամի 10-12մ/վրկ:
Գիշերը +12+14, ցերեկը +29+31, երեկոյան +22+24:
Աղբյուրը՝ meteo.tv


