Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41 020-ի, հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։

Հաղորդվում է, որ աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներով զբաղվում է 19 436 մարդ, այդ թվում՝ առափնյա պահպանությունը, հրշեջները, փրկարար ծառայությունները, հասարակական կազմակերպությունները եւ միջազգային որոնողափրկարարական խմբերը։


Ավելի վաղ հայտնի էր դարձել աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքների մասնակի դադարեցման մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սիրիայում նույնպես տարերային աղետի զոհ է դարձել մի քանի հազար մարդ։