Միացյալ Նահանգները նախազգուշացրել է Չինաստանին Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանին մահաբեր զենք տրամադրելու հետևանքների մասին։ Դա կլինի կարմիր գիծ, ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը CNN-ին տված հարցազրույցում։
«Մենք ողջունում ենք այն փաստը, որ Չինաստանը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն հաստատվի Ուկրաինայում, քանի որ դա այն է, ինչին մենք միշտ ձգտում ենք նման իրավիճակներում: Բայց մենք նաև հստակ հայտարարում ենք, որ եթե որևէ մտադրություն կա աջակցել Ռուսաստանին Ուկրաինայի հակամարտությունում, ապա դա անընդունելի է, սա կդառնա կարմիր գիծ»,- ասել է ԱՄՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանի հետ հստակ խոսել է նման քայլի հետևանքների մասին։
Ավելի վաղ Բլինկենը հայտնել էր, որ իբր Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը։