Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Անկարայում ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսում։
«Թուրքիան չի միանում պատժամիջոցներին։ Մենք հետեւում ենք ՄԱԿ-ի ընդունած որոշումներին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Միաժամանակ նա խոստացել է, որ Անկարան թույլ չի տա Թուրքիայի միջոցով շրջանցել պատժամիջոցները։