Կիրակի երեկոյան «Միսս Ամերիկա» տիտղոսին արժանացել է Նյու Յորք նահանգի ներկայացուցիչ ասիական ծագումով Նինա Դավուլուրին: Մրցույթի եզրափակիչը Նյու Ջերսիի Աթլանթիկ Սիթի քաղաքից հեռարձակել է ABC հեռուստաալիքը:
«Մենք նշում ենք պատմական պահ, երբ գեղեցկության մրցույթի եզրափակիչ դուրս է եկել Ասիայի մայրցամաքը ներկայացնող երկու ներկայացուցիչ»,- նշել է Դավուլուրին՝ կանգնած բեմի վրա հաղթողի անունը հռչակելու վերջին րոպեներին:
Դառնալով հնդկակական համայնքի առաջին ներկայացուցիչը, ով նվաճել է «Միսս Ամերիկա» տիտղոսը՝ Նիան արժանացել է ոչ միայն մրցույթի թագին, այլ նաև 50 հազար դոլար պարգևատրման: Բոլիվուդի երկրպագուհին ցանկանում է դառնալ բժիշկ և շուրջ 15 տարի զբաղվում է դասական հնդկական պարերով: