Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան երեքշաբթի տեղեկացրել է, որ 294 մարդ է տուժել երկուշաբթի Հաթայ նահանգում տեղի ունեցած երկու երկրաշարժերից։

«Մենք ունենք 294 վիրավոր այսօր երեկոյան Հաթայում տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետեւանքով,- գրել է Քոջան Թվիթերում։- Նրանցից 18-ի վիճակը, ցավոք, ծանր է»։


Երկուշաբթի օրը Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը տեղեկացրել էր 6,4 եւ 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել երկրի հարավ-արեւելքում՝ 17 րոպե տարբերությամբ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Եգիպտոսում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում։