Իրանը պատրաստ է Թեհրանում ՌԴ-ի, Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարների «3+3» ձեւաչափով հանդիպում կազմակերպել։ Այս մասին ասել է ԻԻՀ-ի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլահիանը Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Իրանի ԱԳՆ-ն։
Հանդիպման ժամանակ ընդգծվել է համագործակցության զարգացման կարեւորությունը երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում։