Ուկրաինան այսօրվա դրությամբ ավելի շատ զինամթերք է ծախսում, քան դրանց արտադրության ծավալն է արեւմտյան երկրներում։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը CNN հեռուստաալիքի երկուշաբթի օրվա հարցազրույցում։

«Մենք այդ մասին նշել ենք եւ լիովին բաց ենք եղել այդ հարցում։ Զինամթերքների ծախսն ավելին է, քան մեր արտադրությունը։ Առայժմ մենք օգտագործել ենք առկա պաշարները, բայց մենք պետք է ավելացնենք արտադրությունը»,- ասել է նա։


Սթոլտենբերգը նաեւ կոչ է արել չթերագնահատել Ռուսաստանին՝ նշելով նրա զգալի մարդկային ռեսուրսների մասին։ «Քանակն ինքնին արդեն որակ է։ Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին»,- ավելացրել է նա։