Երեկ Արարատ Միրզոյանն ընդունել էր ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավարը։ Առաքելությունը բաղկացած է 100 անդամից։
Նոր առաքելությունն արդեն հասցրել է քննադատության արժանանալ ՌԴ ի կողմից։ Մասնավորապես, Մոսկվան Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը դիտարկում է որպես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելիս նշել է, թե սա առաջին անգամ չէ, որ արձանագրում են՝ ԵՄ և ամբողջ Արևմուտքի ցանկությունը՝ ցանկացած միջոցով ամրապնդվել դաշնակից Հայաստանում։ Նա նաև նշել է, թե այդ փորձերում մենք տեսնում են բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ։
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն իր հերթին Թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ ուղարկված ԵՄ քաղաքացիական առաքելությանը․
Այն կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում»,- գրել է Բորելը։
Բաքուն, ի տարբերություն եվրոպական նախորդ երկամսյա առաքելությանը, նոր դիրտոդների մասին քննադատաբար է արտահայտվել ու անգամ պնդել է, թե եվրոպացիներն իրենց խաբել են:
Մանրամասները՝ տեսանյութում