Արցախի Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Այս մասին հաղորդվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի տեղեկատվական տեղեկագրում, որում նշվում է, որ զոհեր եւ վիրավորներ չկան։
«Այդ փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում», – ասվում է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաեւ, որ ռուս խաղաղապահները շարունակում են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի անարգել երթեւեկությունը վերականգնելու վերաբերյալ բանակցային գործընթացը։
«Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։
Մարդասիրական բեռներով շարասյանը ուղեկցել են Գորիս-Ստեփանակերտ երթուղով», – հայտնում է ՌԴ ՊՆ-ն