Չինացի գիտնականները ստեղծել են հավելանյութ, որն ասֆալտի հետ խառնվելով հալեցնում է ձյունը։ Այդ ծածկը կարող է դառնալ աղի եւ ավազի խառնուրդի այլընտրանքը, որոնք լցնում են ճանապարհներին ձմռանը։ Այդ հավելանյութն ասֆալտի հետ միասին պայքարում է ճանապարհների սառցակալման դեմ։

Հետազոտողները ստեղծել են աղեր՝ ացետատի հիման վրա, որոնք քլորիդներ չեն պարունակում, հենց դրանք են սովորաբար պայքարում սառցակալման դեմ։ Առանց քլորիդների աղերն այնքան էլ վնասակար չեն շրջակա միջավայրի եւ մեքենաների համար։ Բացի այդ, դրանք ավելի արդյունավետ են աշխատում ցածր ջերմաստիճանների ժամանակ։


Փորձարկումներն իրական ավտոճանապարհներին ապացուցել են, որ նոր հավելանյութով խառնված ասֆալտը հալեցնում է իր վրա հայտնված ձյունը։ Ջրի սառչելու ջերմաստիճանն, ընդ որում, նվազում է 0 °С-ից մինչեւ -21 °С։

Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ մոդիֆիկացված ասֆալտը սառցակալման դեմ հատկությունները պահպանում է յոթ-ութ տարի՝ ճանապարհները մաքուր պահելով։