Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, փաստաթուղթը տեղադրված է երկրի ԱԳՆ կայքում։
Այն ունի 12 կետ.
հարգանք բոլոր երկրների ինքնիշխանությունը, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահպանում.
հրաժարում սառը պատերազմի մտածելակերպից և սկզբունքի պահպանում, որ «մի երկրի անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսների հաշվին».
ռազմական գործողությունների դադարեցում, էսկալացիայից խուսափում և աջակցություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ երկխոսությանը.
խաղաղ բանակցությունների վերսկսում որպես հակամարտության «միակ կենսունակ լուծում», Չինաստանը պատրաստ է «կառուցողական դեր խաղալ այս հարցում».
հումանիտար ճգնաժամի լուծում, խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցքների ստեղծում, հումանիտար օգնության ավելացում, աջակցություն ՄԱԿ-ին՝ որպես այս ոլորտում գործունեության համակարգող.
քաղաքացիական անձանց և ռազմագերիների պաշտպանություն, ներառյալ փոխանակման համար «բարենպաստ պայմանների» ստեղծում.
ատոմակայանների անվտանգության ապահովում.
միջուկային, քիմիական կամ կենսաբանական զենքի կիրառման սպառնալիքի դեմ պայքար.
հացահատիկի արտահանման խթանում Սևծովյան հացահատիկի նախաձեռնության շրջանակներում.
միակողմանի պատժամիջոցների դադարեցում, որոնք չեն լուծում ընթացիկ խնդիրները, բայց ստեղծում են նորերը.
աջակցեություն արտադրական շղթաների և մատակարարման շղթաների կայունությանը, հրաժարվելով օգտագործել համաշխարհային տնտեսությունը քաղաքական նպատակներով.
հետկոնֆլիկտային վերակառուցան խթանում, «Չինաստանը պատրաստ է աջակցել և կառուցողական դեր խաղալ այս գործում»: