Versace նորաձևության տան ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաբաղ, հանդիպել տեղական կառավարության հետ և ծանոթացել արտադրության պայմանների հետ: Ադրբեջանի ԱԳ նախարարությունը ուշադրությամբ ստուգում են Լեռնային Ղարաբաղի տարածքում աշխատելու իտալացիների մտադրություններ մասին տեղեկատվությունը: Այս մասին հաղորդում է Голос России-ն:
Բարձրորակ հումքը և էժան, սակայն որակավորված աշխատուժը այն է, ինչ կարող են առաջարկել Versace նորաձևության տանը Լեռնային Ղարաբաղում: Իտալացիները իրենց հերթին, հաշվի առնելով բոլոր ռիսկերը, պատրաստեն փող ներդնել նոր արտադրության մեջ:
«Մենք ժամանել ենք Ղարաբաղ, որպեսզի տեղում ծանոթանանք պայմանների հետ: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության հետ մեզ կհաջողվի այստեղ հիմնադրել այնպիսի բրենդերի արտադրություն, ինչպիսիք են Մոսկինոն, Պրադան, Արմանին, Վերսաչին: Ընդհանուր առմամբ այստեղ կարելու են մարզական հագուստ՝ գեղեցիկ և հարմարավետ»,- նշել է իտալացի գործարար Անտոնելա Գամբան:
Հայտնի է, որ իտալացիներին պատրաստ են տրամադրել 3.5 հազար քառակուսի մետր Ղարաբաղի մետաքսի նախկին գործարանի տարածքում,որտեղ արդեն աշխատում է կարի, ձեռագործ գորգի, կաշվի թեթև արդյունաբերության չորս տեղական կազմակերպություն: Իտալացի ձեռնարակատերերը իրենց հերթին խոստանում են ստեղծել 2.000 նոր աշխատավայր:
ԼՂՀ կառավարությունը ծրագրում է մետաքսի նախկին գործարանի տարածքում ստեղծել թեթև արդյունաբերության իրական խումբ, որտեղ տարբեր կազմակերպություններ կարող են համագործակցել մեկ տանիքի տակ: Կազմակերպության անվանումը, որը Լեռնային Ղարաբաղում Versace նորաձևության տան համար պետք է պատվերներ կատարի, դեռևս գաղտնի է մնում:
Նոր իտալա-հայկական նախագիծը Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը համարում է պատմական և շատ հեռանկարային:«Մեր թեթև արդյունաբերությունը բավարար զարգացած է, սակայն սա առաջին համագործակցությունն է անվանի բրենդի հետ: Սա Ղարաբաղի թեթև արդյունաբերության զարգացման գլխավոր նախագիշներից մեկն է, որի սկիզբը մենք մտադրվել ենք իրականացնել իտալացիների հետ»:
Սակայն ինչպես Ղարաբաղին վերաբերվող բոլոր հարցերը, այնպես էլ նորաձևությունը չի խուսափել քաղաքականությունից: Ադրբեջանի ԱԳՆ խիստ անհանգստացած է: Ներկայումս ադրբեջանական արտաքին քաղաքականության գերատեսչությունը ստուգում է իտալական կազմակերպության՝ Ղարաբաղում աշխատելու մտադրությունները, տարածք, որը ԼՂՀ կառավարությունը համարում է «բռնազավթած» հայերի կողմից:
Ադրբեջանի ազատագրական կազմակերպություններից մեկը անգամ առաջարկել է երկրի տարածքում փակել Versace-ին պատկանող խանութները: Միաժամանակ Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանում կողմ չեն այս հարցի քաղաքականացմանը և այն ուսումնասիրում են միայն որպես փոխշահավետ տնտեսական համագործակցություն:
Կանխատեսվում է, որ բրենդային արտադրության առաջին խմբաքանակը Ղարաբաղում կարտադրվի արդեն եկող տարվա կեսերից: Շորերի մեծ մասը կարտահանվի Մերձավոր և Հեռավոր Արևելքի պետություններ: Սակայն Ղարաբաղի տարածքում ևս բացվելու են բրենդին պատկանող խանութներ: