Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 700-րդ գոլը խփեց ակումբային մակարդակում (տեսանյութ)։

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել է «Մարսելին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 2:0 հաշվով։


Մեսիին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը խփել է մյուս գոլը։

Մեսին 672 գոլ խփել է «Բարսելոնայի» կազմում, 28 գոլ՝ ՊՍԺ-ում։ Այս ցուցանիշին հասնելու համար Մեսիին պահանջվեց 840 հանդիպում։