Բրիտանիայի ամենամեծ ընտանիքի մայր Սյու Ռեդֆորդը սպասում է իր նոր 17-րդ երեխայի ծնունդին:
Նոել Ռեդֆորդի կինը կրկին հղիացել է 16-րդ երեխային Կասպերին ծնելուց 11 ամիս անց և սպասվում է, որ նա կծննդաբերի ապրիլին: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Անգլիայի Լանկաշիր կոմսության Մորքամբ քաղաքի ամուսնական զույգը դեռևս չգիտի երեխայի սեռը:
Տիկին Ռեդֆորդը իր Facebook-յան էջում 12 շաբաթական սքանավորումից հետո գրել է.«Մենք շատ հուզված ենք հայտարարելու, որ Ռեդֆորդ ընտանիքի 17-րդ երեխան միանալու է ընտանիքին ապրիլին»:
38 տարեկան Ռեդֆորդը առաջին անգամ հղիացել 14 տարեկան հասակում: Ամուսնական զույգը ամուսնացել է երեխայի ծնվելուց չորս տարի անց և քիչ անց ծնվել է նրանց երկրորդ երեխան:
Նրանց ամենակրտսեր երեխան Կասպերը ծնվել է անցած հոկտեմբերին: Նրա ծնվելուց հետո տիկին Ռոդֆորդը, ով անցած 23 տարվա ընթացքում երեխա է ունենում 17 ամիսը մեկ որոշել է, որ ունենալու է ավելի շատ երեխա: Ռեդֆորդները անցած տարի դարձել են պապիկ և տատիկ: