Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ երկուշաբթի օրը Ինդոնեզիայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժը գրանցվել է UTC 01.26-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սուլավեսի կղզու Պալու քաղաքից 101 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվում էր 12 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։