Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցություններին։ Այդ մասին կիրակի օրը «Ալ Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Աբդոլլահյանի խոսքով՝ իր իրաքցի գործընկեր Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներից, որ Վաշինգտոնը շարունակում է շահագրգռված կարգավորել Թեհրանի հետ տարաձայնությունները, որոնք խոչընդոտում են միջուկային գործարքի վերականգնմանը:
«Պարոն Ֆուադ Հուսեյնը վերջերս Վաշինգտոն կատարած այցից հետո մեզ հաղորդագրություն է փոխանցել, ըստ որի՝ ամերիկյան կողմը պատրաստ է քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կոնկրետ արդյունքների հասնելու համար։ Մենք ողջունում ենք դիվանագիտական երկխոսությունը։ Մենք երբեք չենք խուսափել շփումներից և պատրաստ ենք Վիեննայի բանակցությունների շրջանակներում մտքերի փոխանակմանը ամերիկյան կողմի հետ ինչպես միջնորդների, այնպես էլ ուղղակիորեն»,- ասել է Աբդոլլահյանը՝ մեկնաբանելով փետրվարի 22-ին Բաղդադում Հուսեյնի հետ հանդիպման արդյունքները։
Բացի դրանից, Իրանի արտգործնախարարն ասել է, որ հնարավոր է համարում միջուկային գործարքի վերականգնումը։