Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը կմասնակցի Դան Կոլովի և Նիկոլա Պետրովի անվան հուշամրցաշարին, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը:
Թիմի մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Բուլղարիա կմեկնեն.
55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյանը
63 կգ՝ Հրաչյա Պողոսյանը
67 կգ՝ Սլավիկ Գալստյանը
77 կգ՝ Մալխաս Ամոյանը
82 կգ՝ Կարապետ Չալյանը և Սամվել Գրիգորյանը
87 կգ՝ Վիգեն Նազարյանը
Մրցաշարը կանցկացվի մարտի 2-ից 5-ը: