Երեխայի համար խաղալիք ընտրելու հիմնական պարտականությունն ընկած է ծնողի վրա: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով խաղալիքների անվտանգության խնդրին, նման կարծիք հայտնեց մանկավույժ-արելգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:
Նրա խոսքերով, խաղալիքները պետք է լինեն անվտանգ, բարձրորակ և տարիքին համապատասխան: «Պետք է անվտանգ լինեն հատկապես այն խաղալիքները, որոնք նախատեսված են բերանը տանելու համար», - նշեց նա, հավելելով, որ կան խաղալիքներ, որոնք վաղաժամ հասունացման վտանգ են պարունակում:
Մանկաբույժը նաև նշեց, որ մինչև երեք տարեկան երեխաների համար պետք է ընտրել այնպիսի խաղալիքներ, որոնք չեն պարունակում փոքր մասնիկներ: «Պետք է համապատասխան խաղալիքներ ընտրվեն նաև որևէ հիվանդություն ուեցող երեխաների համար», - նշեց նա:
Ասուլիսին ներկա Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի խոսքերով, պետք է խուսափել չինական արտադրության խաղալիքներից, պետք է նայել մակնշումը և խաղալիքներ ընտրել ավելի մեծ խանութներից:
«Մեծ խանութներում ավելի անվտանգ են խաղալիքները, քան գետնանցումներում ու փոքր խանութներում»- նշեց նա, հավելելով, որ խաղալիք գնելուց առաջ պետք է տեսնել սերտիֆիկատը, ապա նոր գնել:


