Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում զոհված Խաչատուր Խաչատրյանի վրա կրակ է արձակել ծառայակիցը։ Այս մասին YerevanNews.am-ին  նշել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։

Նա նշեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 03։10-ի սահմաններում մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանը կրակ է արձակել, որից էլ վիրավորվել է Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: 05։00-ի սահմաններում Խաչատրյանը ստացած հրազենային վնասվածքից մահացել է զինվորական հոսպիտալում:

Փաստի առթիվ գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ավելի վաղ YerevanNews.am-ը հայտնել էր,  Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03:10-ի սահմաններում ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: