ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների Խորհրդի նիստը կկայանա մայիսի 25-ին Մինսկում, չորեքշաբթի տեղեկացրել է Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

Նախարարը նշել է, որ խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունենում չորեքշաբթի Մինսկում, ներկաներից յուրաքանչյուրը կտեղեկացնի ՀԱՊԿ ձեւաչափում համագործակցության վիճակի եւ հեռանկարների իր տեսլականը։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա մշակել ընդհանուր հայեցակարգ՝ ուղղված փոխգործակցության հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը, «նոր մարտահրավերների եւ սպառնալիքների հաշվառմամբ»։


Մինսկում չորեքշաբթի օրը տեղի է ունեցել ՀԱՊԿ երկրների միջազգային ռազմական համագործակցության մարմինների ղեկավարների խորհրդակցություն։ Հանդիպումից հետո Բելառուսի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ կազմակերպությունում հանրապետության նախագահության շրջանում կգործադրվեն բոլոր հնարավոր ջանքերը, որոնք կուղղվեն լարվածության թուլացմանը, հակամարտային պոտենցիալի նվազեցմանը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում փոխադարձ վստահության մակարդակի բարձրացմանը՝ անդամ պետությունների համատեղ գործողությունների միջոցով։