Իրանի Իսլամական Հանրապետության բանակը երեքշաբթի զորավարժություններ է անցկացրել, որոնց ընթացքում փորձարկել է ՀՕՊ Khordard 15, Khordad 3, Majid եւ Dezfoul նորագույն համալիրները։ Այս մասին տեղեկացրել է ISNA տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով բրիգադի երկրորդ գեներալ Ամիր Աբաս Ֆարաջպուրի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ զորավարժությունների ժամանակ իրանական զորքերը թեւավոր հրթիռների եւ կառավարվող անօդաչու թռչող սարքերի պայմանական գրոհներ են իրականացրել՝ գնահատելու համար փոքր հեռահարության «Մաջիդ» եւ «Դեզֆուլ» իրանական հրթիռային համալիրների հնարավորությունները։
Բացի այդ, փորձարկվել են նաեւ ՀՕՊ միջին հեռահարության «Խորդադ-15» եւ «Խորդադ-3» համալիրները, որոնք միաժամանակ կարող են հետեւել 6 թիրախի։
Փորձարկումների արդյունքների մասին գեներալը չի նշել։