Լաչինի միջանցքով մեքենաների անխափան երթեւեկությունը վերականգնելու եւ միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը քննարկվել է այսօր՝ Ադրբեջանի Հանրապետության, Արցախի Հանրապետության եւ ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության ներկայացուցիչների եռակողմ հանդիպմանը, գրում է Тelegarm-ի Re:public of Artsakh ալիքը։

Կողմերը քննարկել են նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի անխափան մատակարարման հարցերը։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրոմբոն եւ Կաշեն հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի հնարավորությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցության, լարվածության թուլացման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների որոնման վերաբերյալ։


Հիշեցնենք, որ փետրվարի 24–ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում էր կայացել։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի սպառողների էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը վերականգնելու վերաբերյալ: