ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի գնահատմամբ Հայաստանի անդամակցությունը մաքսային միությանը իր ետևից նոր հանգամանքներ ի բհայտ կբերի:

«Սա կորցրած հնարավորություն է Հայաստանի համար: Եթե Հայաստանը լիներ ԵՄ տնտեսական դաշտում, մեզ համար անսպառ հնարավորություններ կբացվեն: Իսկ մաքսային միությանն անդամակցելով՝ կդառնանք տնտեսական պոլիտ բյուրոն»,- համոզված է Իգիթյանը: Նրա խոսքերով՝ այն թվերը, որոնք ներկայացվել են տնտեսագետների կողմից, թե մաքսային միությանն անդամակցելով Հայաստանը կունենա 0,2% տնտեսական աճ, Հայաստանի պես երկրին ոչինչ տալ չի կարող, այստեղ պետք է նվազագույնը 50-70% աճ: Լրագրողների այն հարցին՝ ճնշվում է արդյոք Հայաստանը Ռուսաստանի կողմից, Իգիթյանը պատասխանեց, որ սրան կարող է պատասխպանել միայն Սերժ Սարգսյանը:

«Սերժ Սարգսյանի այս որոշումը իր ազդեցությունը կթողնի նաև ներքաղաքական դաշտում: Նրանք, ովքեր դեմ են նախագահի քաղաքական դիրքորոշմանը, սակայն կողմ են մաքսային միությանն անդամակցելու գաղափարին, կշարունակեն իրենց հակահայկական խմորումները, սակայն արդեն անձնական բնույթի՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի»,- համոզված է փորձագետը:

Վերջինս վստահ է նաև, որ մաքսային միությանն անդամակցելուց հետո շատ հավանական են նաև կադրային փոփոխություններ պետական համակարգում: Իսկ քաղաքական սպառնալիքներ, Իգիթյանի խոսքերով, Հայաստանին չեն սպասվում, քանի որ Հայաստանը միջազգային ատյաններում քվեարկում է Ռուսաստանի թելադրանքով:

Փորձագետը համոզված է, որ բոլորին է քաջ հայտնի այն հանգամանքը, որ Հայաստանում Եվրոպական ներկայացուցիչները Հայաստանին համարում են անվստահելի գործընկերներ: «Էական չի մեր ծրագրերը համընկնում են մյուս երկրների ծրագրերին, թե ոչ, կարևոր է, որ քեզ չարհամարհեն: Հայաստանը չի ասում ես գտնվում եմ Ռուսաստանի մեջ, տակը կամ կողքին, Հայաստանն ասում է՝ ես պրոռուսական եմ: Իսկ այն, որ Սերժ Սարգսյանն ու Պուտինը ջերմ հարաբերություններ ունեն, դեռ չի նշանակում, որ Հայաստանի անվտանգությունն ապահովված է»,- բնութագրեց Իգիթյանը: