Հայաստանի հնագույն Մեծամոր բերդաքաղաքում հայտնաբերվել է դամբարան, որը թվագրվում է Եգիպտոսում Ռամզես II-ի օրոք և մ.թ.ա. 1300-1200 թվականներին, հայտնում է Nauka w Polsce կայքը։
Գերեզմանում թաղված են տղամարդ և կին, ովքեր, նախնական հաշվարկներով, մահացել են 30-40 տարեկանում։ Նրանք հավանաբար զույգ էին։ Մնացորդները լավ պահպանված են։
«Նրանց մահը առեղծված է, քանի որ մենք չգիտենք դրա պատճառները: Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ նրանք մահացել են միաժամանակ. գերեզմանի վերաբացման հետքեր չկան», – ասում է հնագետ Քշիշտոֆ Յակուբյակը:
Նա գտածոն անվանում է եզակի՝ գերեզմանը չի թալանվել, և այն հագեցած է եղել հարուստ իրերով։ Գիտնականներն այնտեղ տեսել են ավելի քան հարյուր ուլունքներ և ոսկյա կախազարդեր, որոնցից որոշները նման են կելտական խաչերի: Գերեզմանում կան նաև մի քանի տասնյակ կախազարդեր, մոտ մեկ տասնյակ կերամիկական անոթներ և ֆայանսի կոլբ։
Գիտնականները չգիտեն, թե ինչպիսի մարդիկ են ապրել Մեծամորում երկրորդ հազարամյակի երկրորդ կեսին. գրեր չեն պահպանվել, և դա դժվարացնում է նույնականացումը։ Բայց բնակավայրը մեծ է եղել, համեմատության կարգով, երկրորդ հազարամյակի վերջին դրա կարևորության բնակավայր տարածաշրջանում չի եղել: