Սան Պաոլոյում Բեյոնսեի համերգի ժամանակ տեղի է ունեցել տհաճ միջադեպ: Երգը կատարելու ժամանակ երգչուհին նստել է բեմի վրա՝ երկրպագուների հետ ավելի մոտիկից շփվելու համար, սակայն նրանցից մեկը շատ չմտածելով բռնել է նրան և քաշ տվել իր հետևից: Այդ պահին ակնթարթորեն հայտնվել են անվտանգության աշխատակիցները, երգչուհուն ազատել երկրապագուի ձեռքերից և վերջինս շարունակել է համերգը:
Տեսնելով, որ անվտանգության աշխատակիցները փորձում են համերգի սրահից հեռացնել երկրպագուին Բեյնոսեն կանգնեցրել է նրանց. «Նա ուղղակի ոգևորվել է, ամեն ինչ կարգին է»: Երգչուհին անգամ հարցրել է երկրպագուի անունը՝ սեղմելով նրա ձեռքը և ավելացրել. «Շնորհակալություն: Ես էլ եմ քեզ սիրում»: