Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Սիսակ Մելքոնյանւ գործի քննությունը:  Սիսակ Մելքոնյանը փորձել է Լիաննա Մարտիրոսյանի կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ, սակայն իր կամքից անկախ չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ Լիաննան դիմադրություն է ցույց տվել: Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Նախաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Լիաննան թեյի բաժակով հարվածել է Սիսակի գլխին ու փախել տնակից և վայր ընկել տնակի դիմաց: Այնուհետև Ս.Մելքոնյանը մոտեցել է Լ.Մարտիրոսյանին, մի ձեռքով բռնել է նրա կոկորդից, իսկ մյուս ձեռքին եղած դանակով սպառնացել է վերջինիս ապօրինաբար կյանքից զրկել:

Դատական նիստի նախապատրաստական մասում տուժող` Լիաննա ի Մարտիրոսյանը գրավոր դիմում է ներկայացրել այն մասին, որ հաշտվել է Սիսակ Մելքոնյանի հետ, նրա դեմ բողոք և քաղհայցի պահանջ չունի և խնդրել է նրան քրեական պատասխանատվությունից ազատել, քանի որ համագյուղացիներ են և հետագայում նույն գյուղում են ապրելու:

Պաշտպան Արթուր Սահակյանը դատարանին քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությամբ հայտնել է, որ մինչ դատաքննության սկսվելը ամբաստանյալ` Սիսակ Մելքոնյանը և տուժող` Լիաննա Մարտիրոսյանը հաշտվել են, 17.01.2013թ.-ին տուժող` Լիաննա Մարտիրոսյանը դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին և հայտնել է, որ ներել է Սիսակ Մելքոնյանին, նրա դեմ բողոք չունի, քաղաքացիական հայց չունի և խնդրում է նրան ազատել քրեական պատասխանատվությունից:

Դատարանը վճռել է միջնակարգ կրթությամբ, ամուսնալուծված, չաշխատող, նախկինում 3 անգամ դատված, դատվածությունը չմարված, հաշվառված Սիսակ Մելքոնյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը: