Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժից հետո թրթուրների հորդաները հարձակվել են դաշտերի վրա, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:

Սոճու թրթուրները հայտնաբերվել են Շիրնակ նահանգի Ջիզրե եւ Իդիլ շրջաններում կատարված դաշտային հետազոտությունների արդյունքում: Նշվում է, որ թրթուրների մոտ 95 տոկոսը գտնվել է ճանապարհների եզրերին, բնակավայրերում եւ անապատներում, իսկ 5 տոկոսը՝ մշակվող գյուղատնտեսական նշանակության հանդի շուրջ գտնվող հողատարածքներում։


Փորձագետներն արդեն խոսում են բանջարեղենի եւ մրգերի գների մոտալուտ աճի մասին։ Իշխանությունները ֆերմերներին խորհուրդ են տալիս պեստիցիդներ կիրառել, սակայն, գյուղատնտեսների խոսքով, վնասատուներն առայժմ քիչ են։