Ռուսաստանի նախագահը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացրել։ Նախօրեին Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Բրյանսկի մարզում դիվերսանտների հարձակումից հետո արտակարգ նիստ չի նախատեսվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սակայն նիստում Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ առաջարկել է քննարկել իրավապահ մարմինների իրավասության ներքո գտնվող օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածությունը։


«Մենք ձեզ հետ այսօր ունենք մեկ, բայց շատ կարեւոր հարց՝ իրավապահ մարմինների ենթակայության տակ գտնվող օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածության միջոցառումների վերաբերյալ։ Զեկուցողը ներքին գործերի նախարարն է»,-ասել է Պուտինը։