Երուսաղեմի Հին քաղաքում օրհնվել է Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի թագադրման օծման յուղը։
Արարողությունը տեղի է ունեցել ուրբաթ, Տիրոջ գերեզմանի տաճարում։
«Յուղը, որն օգտագործվելու է 2023թ. մայիսի 6-ին, Նորին Մեծության օծման համար, օրհնվել է Երուսաղեմում»,- նշվել է Բուքինգհեմյան պալատի հայտարարությունում։
Այդ յուրահատուկ խառնուրդում ներառված են քնջութի, հասմիկի եւ դարչինի լուծույթներ, ինչպես նաեւ բաղադրիչներ, որոնք օգտագործվել են 1953թ. Եղիսաբեթ II թագուհու թագադրման ժամանակ։
Յուղը, որը նաեւ օգտագործվելու է թագուհի-կոնսորտ Քամիլայի՝ Չառլզ III թագավորի կնոջ օծման համար, օրհնվել է Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ի եւ Երուսաղեմում անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս Հոսամ Նաումի կողմից։
Այժմ յուղը պահվում է հարուստ զարդանախշեր ունեցող արծաթե սրվակում, այն բերվել է Երուսաղեմի Ձիթենյաց լեռից։
Ձիթապտուղները հավաքվել են երկու անտառներից՝ Համբարձման վանքից եւ Մարիա Մագթաղինացու վանքից, որտեղ թաղված է Չառլզ III-ի տատիկը՝ արքայադուստր Ալիսան։
Ձիթապտուղները քամվել են պաղեստինյան Բեթղեհեմ քաղաքից ոչ հեռու, Հորդանան գետի Իսրայելի զավթած Արեւմտյան ափին։