Նոր քարե արձան է հայտնաբերվել Զատկի կղզում, որը հայտնի է իր պատմական միաձույլ քանդակներով․ այն, ըստ մասնագետների, թաղված կմնար, եթե չլիներ սաստիկ երաշտը, որը պատուհասում է Խաղաղ օվկիանոսի կղզիներին, գրում է Fox Weather-ը։

Հարյուրավոր արձաններ են գտնվում այս հեռավոր կղզում, որը ենթադրվում է, որ բնակեցված է եղել մոտավոր 300 թվականին:


Նոր հայտնաբերված արձանը փոքր է կղզու մյուս արձանների համեմատ՝ մոտ 5 ոտնաչափ երկարությամբ:

Հնագետ և Զատկի կղզու արձանների նախագծի տնօրեն դոկտոր Ջո Անն Վան Թիլբուրգը ուսումնասիրում է կղզին ավելի քան 40 տարի և նշում է, որ չի զարմանում նոր արձան գտնելով:

Հնագետը գնահատում է, որ տեղանքը ժամանակին 3 ոտնաչափ ջրի տակ է եղել, սակայն տարիների երաշտի և սաստիկ հրդեհների պատճառով քաղցրահամ լիճը չորացել է՝ բացահայտելով պատմական գտածոն:

Արձանը այժմ չոր լճի հատակին է, մինչ տեղական պահպանության խումբը կորոշի, թե ինչպես պաշտպանել արձանը հետագա եղանակային ազդեցությունից:

Չիլիի ափից ավելի քան 2300 մղոն հեռավորության վրա գտնվող կղզում երաշտի և հնարավոր ապագա պեղումների պատճառով ապագայում կարող են ավելի շատ արձաններ հայտնաբերվել, ասում են փորձագետները: