Թեհրանը համաձայնել է, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը սկսի Իրանի միջուկային օբյեկտներում դիտարկում եւ ստուգում անցկացնել: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

«Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամի հետ քննարկումներից հետո կարող եմ հայտնել, որ Իրանը համաձայնել է, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը սկսի դիտարկման եւ ստուգման աշխատանքները, որոնք անհրաժեշտ են ԱԷՄԳ-ի առաքելության կատարման համար», - ասել է Գրոսսին։


Նրա խոսքով՝ այդ ձեռքբերումը շատ կարեւոր կլինի, քանի որ դա թույլ կտա ԱԷՄԳ-ին անցնել նոր պայմաններին, որոնք անհրաժեշտ են այն դեպքում, երբ Իրանը սկսի կատարել Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: