Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի համար մեղադրվող հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի դուստրը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Վաղը ժամը` 12:00-ին Խարբերդի գերեզմանատանը տեղի կունենա մեր ընտանիքի համար շատ կարևոր մի իրադարձություն, կբացվի իմ եղբոր ու իմ տատիկի հուշաքարը, որի կառուցումը հնարավոր դարձավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի աջակցությամբ: Մեր ընտանիքի բոլոր բարեկամներին ու մեզ բարի կամեցողներին հրավիրում եմ ներկա լինյելու այդ արարողությանը, որի համար կարծում եմ հայրս շատ կուրախանա»:
Նշենք, որ Սերոբը 21 տարեկան էր, նոր էր վերադարձել բանակից: Նա մահացել է գլխում առաջացած քաղցկեցի պատճառով, որը, նրա հարազատների պնդմամբ, առաջացել է բանակում տևական ծեծի ենթարկվելուց հետո:
Մանրամասները դիտեք 1in.am-ի տեսանյութում: