Մարտի 7-ին, ժամը 21:56-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ dեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Մովսես-Բերդ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին խճաքարերը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 2 խմ)․ երթևեկությունը դարձել է միակողմանի:

Փրկարարները ճանապարհից հեռացրել են մոտ 15-20 քար: