Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է 2022 թվականի ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները դեպի Հայաստան ըստ երկրների. Տվյալներից պարզ է դառնում, որ 2022 թվականին տրանսֆերտների հոսքը ավելացել է 2,5 անգամ կամ մոտ 3 մլրդ դոլարով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա նաեւ նշել է. «Հիմնական դոնոր երկրներ են հանդիսացել՝ ՌԴ, ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան, Ղազախստանը և այլն։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան են այցելել 790 397 ռուս զբոսաշրջիկներ, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ 2,2 անգամ ավելի շատ է։ Ռուս զբոսաշրջիներից մոտ 60 հազարը մնացել է Հայաստանում, ինչը նպաստել է Ռուսաստանից եկող դրամական հոսքերի կտրուկ ավելացմանը։
ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ֆրանսիայից փոխանցումները պայմանավորված են շարունակվող արտագաղթով։
Ղազախստանից եկող գումարների ծավալը գլխավորապես պայմանավորված է ավտոմեքենաների առևտրով»։