ՀՀ Սյունիքի մարզի Առաջաձոր գյուղի վարչական տարածքում, դպրոցականների տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքով 1 զոհ, 23 տուժած կա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, այսօր, ժամը 14.20-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապան համայնքի Նորաշենիկ բնակավայրի ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. վթարի է ենթարկվել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս: «Ժամը 16.10-ի դրությամբ տուժած 24 քաղաքացի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1970 թ. ծնված Թամարա Դավթյանը, մահացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։


Օխտարի միջնակարդ դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները ավտոբուսով տուն էին գնում. գյուղապետ

Սյունիքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորը. կա 15-ից ավելի վիրավոր (ֆոտո)

timthumb.jpg (86 KB)