«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գլխավոր դատախազությունն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Պլազա»-ի գործով կռվի մեջ է մտել գործը քննող դատավորի հետ:

Ինչպես հայտնի է, Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանն ինքնաբացարկ էր հայտնել «Սիլ պլազա» ՍՊԸ-ի գործով։ Բանն այն է, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերության ներկայացուցիչը բացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դատավոր Անի Հարությունյանը չի կարող քննել այս գործը, քանի որ դատախազությունը ամիսներ առաջ քրեական հետապնդում էր հարուցել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ։


Թեեւ այդ հետապնդումը կապ չուներ դատավորի գործունեության հետ, սակայն «Սիլ Պլազայի» ներկայացուցիչը հայտնել էր, որ այս գործով կայացվելիք դատական ակտը կարող է օբյեկտիվ չլինել։ Այս ամենից հետո Անի Հարությունյանը ինքնաբացարկ հայտնեց, սակայն Գլխավոր դատախազությունը չի հաշտվել դատավորի այս որոշման հետ եւ այն բողոքարկել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում