Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում 63 կգ Սահակ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել` առավելության հասնելով ադրբեջանցի մրցակցի նկատմամբ: Նա 3-1 հաշվով հաղթել է Զիյա Բաբաշովին: Ցավոք 1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը 1-6 հաշվով զիջել է թուրք մարզիկ Իսմաիլ Չուլֆային:
77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը որակավորման փուլում 3-7 հաշվով զիջել է հունգարացի Աթիլլա Տոեսմագին. իսկ 87 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը մեկնարկում 0-7 հաշվով պարտվել է Դանիան ներկայացնող Թուրպալ Բիսուլթանովին: