«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության խաղում 1-0 հաշվով «Աթլետիկին» հաղթելուց հետո նոր ռեկորդ է սահմանել։
25 տուրից հետո կատալոնացիները բաց են թողել ընդամենը 8 գնդակ, ինչը Լա Լիգայի ռեկորդ է մրցաշարի այս հատվածի համար, նշում է Opta-ն։ Նախկին ռեկորդակիրներն էին Մադրիդի «Ատլետիկոն» (1990/91) և «Դեպորտիվոն» (1993/94), որոնք 25 տուրից հետո տասը գնդակ էին բաց թողել:
Կատալոնական ակումբը 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալը» ինը միավոր պակաս ունի։