Apa ադրբեջանական կայքի փոխանցմամբ` Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ Փարիզում: Այս մասին հայտնել է ԵԱՀկ Մինսկի խմբի ֆրանսիայի համանախագահ Ժակ Ֆորը:

Նրա խոսքերով` մինչև տարածաշրջան ժամանելը, նրանք ցանակնում են ևս մեկ անգամ հանդիպել Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ: «Մենք կողմերին նման առաջարկ ենք արել և այժմ սպասում ենք նրանց պատասխանին: Մտադիր ենք այդ հանդիպումն իրականացնել մոտ ժամանակներում, միգուցե հաջորդ շաբաթ»,- ասել է համանախագահը: Նա նաև նշել է, որ սկիզբից նրանք առանձին-առանձին են հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գրծերի նախարարների հետ, իսկ հետո հանդիպումը կանցնի 3+2 ֆորմատով: