Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ժամը 23:00-ի տվյալներով 42 ընտրատեղամասերի նախնական տվյալները: Նախագահի թեկնածուն նշեց, որ, երբ այդ 42 ընտրատեղամասերի արդյունքները համեմատում ենք ԿԸՀ-ի 21 ընտրատեղամասերի արդյունքների հետ, դրանք բացարձակապես իրար հետ չեն համապատասխանում:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած տվյալների, 27 902 ձայնից 19 057-ը քվեարկել են իր օգտին, այսինքն 68%-ը, իսկ մնացածը` Սերժ Սարգսյանի օգտին:

«Մենք հաղթել ենք այս ընտրություններում: Բազում ընտրախախտումներ ենք բացահայտել տարբեր ընտրատեղամասերում»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախագահի թեկնածուի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ այսօր ՀԱԹ-ում Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի աղջիկներին Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները սպառնացել են, ասելով, որ նրանց ընտանիքներին կվերացնեն, եթե լցոնումներ արձանագրվեն գրանցամատյանում:

Ասուլիսի մանրամասները կներկայացնենք քիչ ավելի ուշ: