03.03.2023 թ-ին՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով տրամադրել՝ ՀՀ գլխավոր դատախազությայն իրավական դիրքորոշումը` ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ., ըստ էության, կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Դատախազությունից պատասխանել են, որ գրավոր հարցման պատասխանը կուղարկվի այն ստանալու պահից 30-օրյա ժամկետում, ընդ որում ձգձգելով պատասխանի ժամկետը ակնարկվում է, որ դատախազությունը տարակուսանքի մեջ է իրավական գնահատական տալու, կամ քրեական հետապնդում իրականացնելու հարցում։
Ստանալով՝ ՀՀ գլխավոր դատախազության վերջնական պատասխանը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, օրենքի սահմանված կարգով՝ իրավական գործընթաց է սկսելու խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը չեղարկելու և նորը ստեղծելու ուղղությամբ, որը կբացառի Արցախի շրջափակումը, կվերականգի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կապահովվի՝ Արցախի ժողովորդի ինքնորաշման իրավունքը:
Պատրաստ ենք համագործակցել, ցանկացած առողջ ուժերի հետ, որոնք պատրաստակամ են մասնակցել իրավական գործընթացին»: